ԱԺ քառօրյա. պատգամավորները կշարունակեն քննարկել ՀՀ ԿԲ 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը. ՈՒՂԻՂ

Armenpress 12:01, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյա նիստի երրորդ օրվա աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրանցվել է 112 պատգամավոր: Սովորաբար նիստի մեկնարկին նախ քվեարկության են դրվում նախորդ օրը քննարկված հարցերը, սակայն հոկտեմբերի 7-ի նիստում քվեարկություններ չեն լինի:

Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովն ավարտել է ՀՀ ԿԲ 2014թ. դրամավարկային քաղաքականության հաշվետվությունը, որն ընդունվել է ի գիտություն:

Այնուհետև ԱԺ-ն սկսել է քննարկել ՀՀ ԿԲ 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Ծրագիրը պատգամավորներին է ներկայացրել ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին ԿԲ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ: Հոկտեմբերի 6-ի նիստն ընդհատվել է պատգամավորների ելույթների փուլում:

07.10.2015


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am