Մոլդովայում ԻՊ-ին «կեղտոտ ռումբերի» համար հումք վաճառելու չորս փորձ Է կասեցվել

Armenpress 11:46, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին հինգ տարում մոլդովացի քննիչները Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համագործակցությամբ «Իսլամական պետության» զինյալներին սեւ շուկայում միջուկային նյութերի վաճառքի չորս փորձ են կասեցրել: Ենթադրվում Է, որ ռադիոակտիվ հումքը դուրս Է բերվել Ռուսաստանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 7-ին հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

«Մենք կարող ենք նման դեպքերի շարունակում սպասել: Քանի դեռ մաքսանենգները կարծում են, որ իրենք կարող են մեծ փողեր վաստակել ու չբռնվել, նրանք կշարունակեն դա անել»,-գործակալությանը հայտարարել Է քննիչ Կոնստանտին Մալիկը, որը մասնակցել Է բոլոր դրվագների հետաքննությանը:

Բոլոր դեպքերում ձերբակալվել են միջնորդները, գործարքների գլխավոր մասնակիցները խույս են տվել հետապնդումից:

Վերջին գործողությունն իրականացվել Է 2015 թվականի փետրվարին: Ռադիոակտիվ ցեզիում-137 Է հայտնաբերվել թաքստոցում:

 

 

Լուսանկարը` РИА Новости



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am