Բրիտանացի երեխաները ծաղրածուի տեղ են դրել արքայազն Հարրիին

Armenpress 17:09, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի WellChild բարեգործական կազմակերպության մրցանակի փոքրահասակ դափնեկիրները Լոնդոնում արքայազն Հարրիի հետ կայացած հանդիպմանը ծաղրածուի տեղ են դրել թագավորական ընտանիքի անդամին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:

«Դուք ծաղրածո՞ւ եք: Կարո՞ղ եք փուչիկից ինձ համար գազանիկ սարքել, խնդրում եմ»,-արքայազնին հարցրել Է միջոցառման մասնակիցներից մեկը՝ իննամյա Նելլի-Մեյ Էվանսը: Ինչպես գրում Է հրատարակությունը, հարցը «ծիծաղի նոպա» Է առաջացրել 2007 թվականից WellChild-ը ղեկավարող Հարրիի մոտ: 

«Ես կփորձեմ, բայց չեմ կարող ոչինչ խոստանալ»,-պատասխանել Է Վինձորների դինաստիայի ներկայացուցիչը:

Կազմակերպությունն այս հանդիպումն անցկացրել Է ծանր հիվանդ երեխաների համար: Արարողության ժամանակ ունեցած իր ելույթում Հարրին ընդգծել Է, որ միջոցառումը հավաքել Է Միացյալ Թագավորության ամենախիզախ երեխաներին:

Ներկայում արքայազն Հարրին հինգերորդն Է Միացյալ Թագավորության գահի ժառանգորդների հերթում (հորից, ավագ եղբորից՝ ՈՒիլյամից, ու նրա երկու երեխաներից՝ Ջորջից ու Շառլոտայից, հետո): Հարրին, որն այժմ 31 տարեկան Է, ծառայել Է որպես Apache ռազմական ուղղաթիռի օդաչու: Նա երկու անգամ գործուղվել Է Աֆղանստան, որտեղ, իր խոսքով, հարկ Է եղել պարբերաբար հոսպիտալներ տեղափոխել վիրավոր զինվորների ու տեղի բնակիչների:

Լուսանկարը`  AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am