Քեմերոնը հավաստել Է, որ երրորդ ժամկետով չի առաջադրվելու

Armenpress 13:36, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հավաստել Է, որ 2020 թվականին ներկայիս խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտից հետո իր թեկնածությունը չի առաջադրելու վարչապետի պաշտոնի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իմ հետեւում տաղանդավոր թիմ Է, եւ այն բանից հետո, երբ ես կավարտեմ երկրորդ ժամկետը՝ այս տասը տարին, վստահ եմ, որ տաղանդավոր շատ մարդիկ կկարողանան առաջադրել իրենց անունները»,-ասել Է նա «Սքայ նյուզ»-ին տված հարցազրույցում:

2015 թվականի գարնանը կայացած ընտրությունների նախօրեին Քեմերոնը հայտարարել Է, որ եթե վերստին հաղթի, դա կլինի իր վերջին ժամկետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

Լուսանկարը` PA



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am