Աստանայում ընթանում Է «Եվրասիական տնտեսական հեռանկարը» միջազգային համաժողովը

Armenpress 11:22, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանայում ընթանում Է «Եվրասիական տնտեսական հեռանկարը» միջազգային համաժողովը, որտեղ քննարկվում Է խորհրդարանական համագործակցությունը եվրասիական շինարարության եւ «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու ձեւավորման նախագծի  զուգորդման հարցերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Համաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի խորհրդարանականներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարությունը, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Չինաստանի այն տարածաշրջանների ղեկավարները, որոնց տարածքով ձգվելու Է Մետաքսի ճանապարհը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ Է հղել միջազգային համաժողովի մասնակիցներին, որում նշել Է խորհրդարանականների ծանրակշիռ ավանդը ինտեգրացիոն գործընթացների զարգացման մեջ: Ռուսական պետության ղեկավարի ուղերձն ընթերցել Է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am