Bloomberg-ը հրապարակել է աշխարհի 50 առավել ազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշը

Armenpress 10:56, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Bloomberg Markets հանդեսը հրապարակել է աշխարհի 50 առավել ազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վարկանիշի առաջին հորիզոնականն զբաղեցրել է ԱՄՆ-ի Համերկրային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Ելենը: Երկրորդ տեղում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն է, երրորդում՝ Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը:

Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, հանդեսի վարկածով, տեղ են գտել նաեւ ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆետը (5-րդ տեղ), ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման (6-րդ տեղ), ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը (9-րդ տեղ), Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին (13-րդ տեղ) եւ Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին (14-րդ տեղ):

Ինչպես նշել է հանդեսը, աշխարհի ամենաազդեցիկների վարկանիշում հայտնված մարդիկ գործում են տարբեր ոլորտներում, սակայն նրանք բոլորն էլ զգալի հաջողությունների են հասել իրենց բնագավառներում: Ազգանունների կեսն առաջին անգամ Է հայտնվել 2015 թվականի վարկանիշում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am