Երևան-Աշտարակ ճանապարհին «FORD»-ն ընկել է ձորը և այրվել

Armenpress 09:35, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 6-ին` ժամը 00.50-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան է կողաշրջվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում «FORD» մակնիշի 34 QA 263 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները պարզ չեն) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվելով ձորը` այրվել: Զոհեր և տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.08-ին, մարվել 01.20-ին: Այրվել է ավտոմեքենան ամբողջությամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am