Գրադարանավարի օրվա առթիվ Արցախի մի շարք գրադարաններ գրքեր կստանան

Armenpress 19:44, 5 Հոկտեմբեր, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության  ֆոնդից Գրադարանավարի մասնագիտական օրվա կապակցությամբ հոկտեմբերի 6-ին և 7-ին գրքեր կնվիրաբերվեն Ստեփանակերտի, Շուշիի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների, այդ թվում՝ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի ու նորաբաց ՀԱԱՀ Շուշիի մասնաճյուղի և «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի գրադարաններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից, տոնական միջոցառումը յուրաքանչյուր տարի կենտրոնացվում է որևէ շրջանում՝ բոլոր շրջաններում գործող գրադարանների մասնակցությամբ: Այս տարի տոնական միջոցառումները կկազմակերպվեն Քաշաթաղի շրջանի Բերձորի թիվ 1 դպրոցում հոկտեմբերի 7-ին: Տոնական միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 7-ին միջոցառում կկազմակերպվի նաև Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում:

Գրադարանավարի օրն Արցախում պաշտոնապես նշվում է 2009 թվականից: Տոնի խորհուրդը գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am