Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.4 տոկոսով

Armenpress 16:41, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի տնտեսության արդյունաբերական ճյուղերն 2015թ. հունվար-օգոստոսին թողարկել են 827 մլրդ 878.9 մլրդ դրամի (ավելի քան 1 մլրդ 749.7 մլն ԱՄՆ դոլար) արտադրանք, որի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծացել է 4.4 տոկոսով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում արձանագրվել է առացվելագույն 35.1 տոկոս աճը՝ մինչև 2015թ. առաջին ութ ամիսների 143 մլրդ 916.5 մլն դրամի ցուցանիշ ։ Իսկ մշակող արդյունաբերությունում արտադրության շարժընթացը բացասական է եղել 2.9 տոկոսով, ծավալը կազմել է 520 մլրդ 477.7 մլն դրամ. այստեղ արտադրվել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 62.9 տոկոսը։

Դրան հակառակ, դրական շարժընթացով են բնութագրվում կոմունալ ենթակառուցվածքները. եթե էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում արտադրության ծավալը 2015թ. հունվար-օգոստոսին հասել է 149 մլրդ 929.5 մլրդ դրամի՝ ավելանալով 2.8 տոկոսով, ապա ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտներում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 13  մլրդ 555.2 մլն դրամ և 10.1 տոկոս։    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am