ՕԵԿ-ն Ազգային ժողովի նիստում 20 րոպե ընդմիջում է խնդրել

Armenpress 13:20, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը 20 րոպեով ընդմիջել է աշխատանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց քվեարկության դնել ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխությունների ենթարկված սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի  որոշման նախագիծը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց, ընդգծելով, որ իրենք սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ներկայացրել էին սկզբունքային առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է: «Մենք դրական ենք համարում այն կառուցողկաան դիրքորոշումը, որ դրսևորել են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները, սակայն այն տեսքով, որը հիմա մենք դնում ենք քվեարկության, «Օրինաց երկիր» խմբակցությունը չի կարող կողմ քվեարկել, քանի որ մեր մի շարք սկզբունքային առաջարկներ չեն ընդունվել: Մենք որոշ հարցեր քննարկելու համար 20 րոպե ընդմիջում ենք վերցնում»,- հայտարարեց Մարգարյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am