Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Armenpress 12:55, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-ին, 10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 7-9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-9-ին կնվազի 4-5 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում հոկտեմբերի 6-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 7-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Հոկտեմբերի 6-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +24 աստիճան, հոկտեմբերի 7-ին` +23, հոկտեմբերի 8-ին` +21, հոկտեմբերի 9-ին` +19, հոկտեմբերի 10-ին` +20 աստիճան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am