Քուրդ զինյալների հարձակումից թուրք զինվոր է մահացել

Armenpress 12:19, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Գազիանթեփի (Այնթապ) շրջանում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) նոր հարձակում է իրականացրել զինվորականության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Քուրդ զինյալների արձակած կրակոցների հետևանքով վիրավորվել է ժանդարմերիկայի հատուկ նշանակության զինվորներից մեկը, ինչից հետո ուղղաթիռով նրան տեղափոխել են հիվանդանոց: Չնայած բժշկական միջամտությանը՝ զինվորի կյանքը փրկել չի հաջողվել:

Հարձակումից հետո տարածաշրջանում լայնածավալ գործողություններ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am