ԱԺ քառօրյա. նախատեսվում է քվեարկության դնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը. ՈՒՂԻՂ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը. գրանցվել է 117 պատգամավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախատեսվում է, որ նիստի ընթացքում քվեարկության կդրվի սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը նախորդ քառօրյայի ընթացքում հայտնեց, որ նախագծում կարվեն փոփոխություններ և վերջնական տեքստը կներկայացվի Ազգային ժողովի քվեարկությանը:
ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 7 հարց: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 156 հարց, 41 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հոկտեմբերի 5-8-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի հոկտեմբերի 5-ի նիստում: