Նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

Armenpress 11:06, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցիչների տոնի կապակցությամբ:

«Ամբողջ աշխարհում հոկտեմբերի 5-ը նշվում է որպես ուսուցչի միջազգային օր: Ես շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, մանկավարժներին, մարզիչներին, դաստիարակներին՝ բոլոր նրանց, ովքեր զբաղված են մատաղ սերնդի կրթությամբ, ովքեր անսահման սիրով և նվիրումով դաստիարակում են մեր երկրի ապագա քաղաքացիներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում մեր հայրենիքին պիտանի զավակներ կրթելու համար: Դպրոցական ուսումնառության տարիներին բոլորս ենք մեր սիրելի ուսուցիչներին որպես մեր երկրորդ ծնող սիրել և հարգել: Եվ դա նրանց անձնուրաց աշխատանքի, մեր նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի շնորհիվ է: Հարգելի ուսուցիչներ, վստահեցնում եմ, որ ձեր բոլոր աշակերտները մեծ սիրով և երախտագիտությամբ են հիշում ձեզ: Ես ձեր բոլոր աշակերտների անունից ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, առողջություն ու երջանկություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am