Հայտնի են Երեւանի կիսամարաթոնի հաղթողները

Armenpress 14:49, 4 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների շրջանակում Երևանում առաջին անգամ անցկացվեց միջազգային կիսամարաթոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կիսամարաթոնի հաղթողները 10 կմ տարածությունում Աննա Ռուսկիխնը (Կանանց պայքարում 2-րդ՝ Աննա Սապրիկինա և 3-րդ՝ Սիլվիա Յուսեֆին ) և Երվանդ Մկրտչյանն են (Տղամարդկանց պայքարում 2-րդ՝ Աշոտ Հայրապետյան և 3-րդ՝ Միխայիլ Պեշկով): 10 կմ տարածությունում 1-ին տեղի մրցանակակիրը կստանա 200.000, 2-րդը՝ 150.000,  3-րդը՝ 100.000 դրամ:

21 կմ տարածությունը առաջինը հաղթահարեցին Օլգա Սկրիպակը (2-րդը `  Կատարինա Անդեր և 3-րդը՝  Էլոդի Բիոլայ) և Ռինաս Ախմադեևը (2-րդը՝ Սեյմեդհի Շարիֆհի և 3-րդը` Սանտիագո Մեզկուտա): 21 կմ հաղթողների համար սահմանված է 1.000.000, 2-րդ տեղի համար՝ 750.000, 3-րդ տեղի համար՝ 500.000 դրամ մրցանակներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am