Կիսամարաթոնի ամենատարեց` 90-ամյա մասնակիցը պարգևատրվել է խորհրդանշական գավաթով

Armenpress 18:34, 3 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ անցկացված կիսամարաթոնի ամենատարեց մասնակիցը՝ 90-ամյա Սերյոժա Սարուխանյանը, ևս պարգևատրել է մարաթոնի գավաթով: «Մենք պարգևատրեցինք նաև 90-ամյա Սարուխանյանին, ով իր օրինակով խանդավառեց շատերին: Մենք իսկապես մեծ ուրախությամբ պարգևատրեցինք Սերյոժային: Պարգևը խորհրդանշական բնույթ ունի: Բացի նրանից, երևանյան կիսամարաթոնին մասնակցում էին նաև թե 70, թե 80 և թե 90 տարեկան վազորդներ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Երևանյան կիսամարաթոնին մասնակցում էին մոտ 5000 վազորդներ, որոնց թվում էր նաև ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am