Արցախի բանակի հրամանատարը ցուցումներ ու հանձնարարականներ է տվել ենթականերին

Armenpress 12:42, 3 Հոկտեմբեր, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 2-ին հրավիրվել է ծառայողական խորհրդակցություն, որին ներկա են եղել բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի վարչության անձնակազմը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, անդրադառնալով տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, ինչպես նաև առաջիկա անելիքներին` բանակի հրամանատարը ներկաներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am