ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը պետք է միշտ պատրաստ լինեն խաղաղապահական գործողությունների. Բորդյուժա

Armenpress 12:30, 3 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերը պետք է պատրաստ լինեն աշխարհի թեժ կետերում խաղաղապահ գործողություն իրականացնելու հնարավորությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողնեի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով Հայաստանում մասնակցում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժություններին: «Իրավիճակն այս պահին բոլոր ուղղություններով սրվել է: Եվ աշխարհի մի քանի թեժ կետերում արդեն իսկ երևում է, որ անհրաժեշտ է խաղաղապահ ուժեր մտցնել»,- ասել է Բորդյուժան:

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կողմից պրակտիկ ռազմական գործողությունների խաղարկումը նախապատրաստում է հնարավոր օպերացիաների: «Չեմ կարծում, որ դրա կարիքը կլինի, սակայն, ամեն դեպքում, պատրաստ լինել խաղաղապահ գործողություններ իրականացնելուն, դուք պարտավոր եք»,- եզրափակել է Բորդյուժան:

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժություննեն անցկացվում են Հայաստանի Բաղրամյան զորավարժարանում: Զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 30-ին և կավարտվեն հոկտեմբերի 4-ին: Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությւնները՝ Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան, Տաջիկստան: Զորավարժություններին ներգրավված է 600 խաղաղապահ զինծառայող:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am