Բակո Սահակյանը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի մասնագետների հետ քննարկել է ոլորտին առնչվող հարցեր

Armenpress 19:53, 2 Հոկտեմբեր, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է ակադեմիկոս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի (Երևան) մի խումբ մասնագետների՝ հաստատության տնօրեն Արմեն Տանանյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են ուռուցքաբանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել անվանի մասնագետներին Արցախ հաճախակի այցելելու եւ բնակչությանը տեղում բժկական օգնություն ցուցաբերելու համար՝ նշելով, որ դա կարեւոր դերակատարություն Արցախում բուժսպասարկման մակարդակի եւ մասնագետների որակավորման բարձրացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am