Skype-ում խոսակցությունն իրական ժամանակի ռեժիմով թարգմանող ծառայություն Է հայտնվել

Armenpress 12:05, 2 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Skype-ը գործարկում Է Skype Translator ծառայությունը, որն օգտատերերի խոսակցությունները թարգմանում Է իրական ժամանակի ռեժիմով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության՝ հոկտեմբերի 1-ին տարածված մամուլի տեղեկագրում:

«Ընկերությունում վաղուց Էին երազում կոտրել լեզվական արգելքն օգտատերերի միջեւ,-նշվում Է հայտարարության մեջ:-Համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի անգլերենով, ֆրանսերենով, գերմաներենով, իտալերենով, չինարենով եւ իսպաներենով»:

Տեքստերի գրավոր թարգմանությունը կիրականացվի 50 լեզվով, այդ թվում եւ ռուսերենով:

Նոր գործառույթը Skype-ում կհայտնվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:

Skype-ը հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման, ձայնային կապի եւ տեսազանգերի անվճար ծառայություն Է: Ծրագիրը ներառված Է Microsoft կորպորացիային պատկանող պրոդուկտների պորտֆելում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am