Թուրքիայում իրադարձությունները կարող են դուրս գալ Էրդողանի վերահսկողությունից. փորձագետ

Armenpress 15:44, 14 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը փորձում է երկրում ստեղված քաղաքական իրավիճակից  որոշակի քաղաքական հաշաբաժիններ քաղել: Տեսակետը Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Վիգեն Չեթերյանինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  քննարկման ժամանակ Չեթերյանը նշեց, որ Թուրքիայի իրադարձությունները բացառապես վերաբերում են երկրի ներքին կյանքին, եւ դժվար է կանխատեսումներ անել, թե վերջնական հաղթանակ ով կտանի` Էրդողանը, թե` քրդերը:

Հարցին, թե թուրքական իշխանություններին կհաջողվի արդյոք կարգավորել քրդական հարցը, վերլուծաբանը պատասխանեց. «Շատ դժվար է այսօր կանխատեսել իրադարձությունների դրական զարգացումը: Կա իրական սպառնալիք, որ Թուրքիայում իրադարձությունները դուրս կգան Էրդողանի վերահսկողությունից։ Այսօր քրդերը շատ ավելի  ուժեղ են եւ կազմակերպված քան 80-ականներին։ ԱՄՆ-ի եւ Քրդստանի բանվորական կուսակցության միջեւ կա ռազմական համագործակցություն։ Եվ շատ դժվար է կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը»:

Լուսանկարը`Վիգեն Չեթերյանի ֆեյսբուքյան էջից



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am