Սահմանադրության նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգում

Armenpress 16:00, 11 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդգրկեց խորհրդարանի լիագումար նիստերի և չորսօրյա նիստերի օրակարգում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սահմանադրական բարեփոխումների նախագիծը ԱԺ լիագումար նիստի և չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու առաջարկին դեմ քվեարկեց չորս պատգամավոր՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, Տիգրան Ուրիխանյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշատական հանձնաժողովն ավարտել է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am