Բելգիան 30 մլն եվրո Է հատկացրել Սիրիային եւ Իրաքին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար

Armenpress 13:55, 5 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի կառավարությունը 30 մլն եվրո Է հատկացրել Սիրիայի եւ Իրաքի բնակչությանը շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմերի 5-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Բելգիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունում:

Միջոցները նախատեսված են նախեւառաջ «նրանց համար, ովքեր հարկադրված են եղել փախչելով փրկվել՝ թողնելով ամեն ինչ, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց ընտանիքների անդամներին», նշել են մամուլի ծառայությունում:

 

Լուսանկարը` AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am