Ադրբեջանական կրակահերթերի արդյունքում այրվել է Մովսես գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը

Armenpress 12:41, 4 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Մովսես գյուղում ադրբեջանական կողմի կրակահերթերի արդյունքում այրվել է գյուղի սահմանամերձ հատվածի տներից մեկի գոմը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը, հրդեհի բռնկման պահին գոմում ընտանի կենդանիներ չեն եղել: «Հակառակորդի կրակոցների արդյունքում բռնկվել էր գյուղի բնակիչ Հրաչիկ Գրիգորյանի գոմի տանիքի տակ գտնվող խոտի դեզը: Ներկա պահին կատարվում է հատուցած վնասի գնահատման աշխատանքները», - նշեց Արարատ Ավալյանը:

Մովսեսի գյուղապետը նշեց նաև, որ վերջին երեք օրերին ադրբեջանական բանակի կողմից իրականացվող կրակահերթերի հետեւանքներն ակնառու են գյուղի մի քանի տասնյակ տների պատերին և պատուհաններին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am