Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Armenpress 12:42, 3 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 3  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմն առաջադիմել է ՖԻՖԱ-ի ընթացիկ ամսվա վարկանիշային աղյուսակում:

Հայաստանի ազգային թիմը բարելավել է դիրքերը 5 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը: Հավաքականն ունի 394 միավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լավագույն եռյակն անփոփոխ է` Արգենտինա, Բելգիա, Գերմանիա: Լավագույնների շարքում են նաև Կոլումբիան, Բրազիլիան, Ռումինիան, Չիլին, Ուելսը եւ Անգլիան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն սեպտեմբերի 4-ին` մրցելով Սերբիայի հավաքականի հետ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am