Դատարանը Գվատեմալայի գործող նախագահին ձերբակալելու արտոնագիր Է տվել

Armenpress 10:53, 3 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գվատեմալայի Գերագույն դատախազությունը երկրի գործող նախագահ Օտտո Պերես Մոլինային ձերբակալելու արտոնագիր Է տվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Ավելի վաղ Գվատեմալայի միապալատ խորհրդարանը քվեարկել Է երկրի նախագահի դատական անձեռնմխելիությունը չեղարկելու օգտին:   

Գլխավոր դատախազությունը եւ Գվատեմալայում անօրինականության դեմ պայքարի միջազգային հանձնաժողովը, որը ֆինանսավորվում Է ՄԱԿ-ի կողմից, կասկածում են, որ հենց նախագահն Է գլխավորել այն ընդգրկուն կոռուպցիոն սխեման, որը նրանց հաջողվել Է բացահայտել մաքսային մարմինների գործունեության մեջ: Դրան մասնակցելու կասկածանքով օգոստոսի 21-ին ձերբակալվել Է երկրի նախկին փոխնախագահ Ռոքսանա Բալդետին:  

Պերես Մոլինան վերջին օրերին քանիցս հայտարարել Է, որ ոչ մի կերպ կապված չԷ այդ սխեմայի հետ, եւ որ ինքը չի պատրաստվում պաշտոնաթողություն խնդրել:

Կոռուպցիոն սկանդալի ֆոնին Գվատեմալայի մի քանի նախարարներ հայտարարել են պաշտոնաթող լինելու մասին: Սեպտեմբերի 6-ին երկրում պլանավորված են ընդհանուր ընտրություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am