Պուտինի միջնորդությամբ Կոբզոնին այցագիր են տվել Իտալիայում բուժվելու համար

Armenpress 13:04, 2 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետդումայի պատգամավոր եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնն ազգային այցագիր Է ստացել Իտալիա բուժվելու մեկնելու համար՝ առանց Եվրամիության մյուս երկրներ այցելելու իրավունքի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 2-ին հաղորդել Է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Իտալիայի ԱԳ նախարարությանը: Նշվում Է, որ սա բացառիկ դեպք Է, որը քաղաքական աստառ չունի:

Իտալիայի դիվանագիտական գերատեսչությունում պարզաբանել են, որ ռուսաստանցի պատգամավորին այցագրի տրամադրումը համաձայնեցվել Է ԵՄ-ի մյուս անդամների հետ: Եթե Եվրամիության մեջ մտնող երկրներից թեկուզ մեկը դեմ հանդես գար, ապա Կոբզոնին կմերժեին:  

Օգոստոսի 28-ին «Նորությունների ռուսական ծառայությանը» տված հարցազրույցում Կոբզոնը հայտարարել Էր, որ այցագիր ստանալու հարցում իրեն օգնել Է Ռուսաստանի նախագահը: «Ես շնորհակալ եմ Պուտինին: Նրա միջամտության շնորհիվ ինձ բժշկական այցագիր տվեցին»,-ասել Է արտիստը:

Երգիչը բուժման համար արտասահման Է ուղարկվել շագանակագեղձի քաղցկեղի կապակցությամբ, որն ախտորոշվել Էր յոթ տարի առաջ: Իտալիայում նրա բուժզննումը կսկսվի սեպտեմբերի 9-ին:

Իոսիֆ Կոբզոնը 2015 թվականի փետրվարի 16-ին ներառվել Է Եվրամիության պատժիչ ցուցակում, որի ֆիգուրանտներին արգելված Է մուտքը ԵՄ-ի երկրներ, իսկ Եվրամիությունում նրանց ունեցած ակտիվները սառեցված են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am