Ռումյան Հովսեփյանը տեղափոխվել է Դնեպրոձերժինսկի «Ստալ»

Armenpress 11:00, 2 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի թեկնածու Ռումյան Հովսեփյանը կարիերան շարունակելու է Ուկրաինայի բարձրագույն խմբում հանդես եկող Դնեպրոձերժինսկի «Ստալ»-ում: 

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այդ մասին ֆուտբոլիստը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջի միջոցով: Միաժամանակ, կիսապաշտպանը հաջողություններ է մաղթել Հայաստանի ազգային ընտրանուն՝ «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Սերբիա-Հայաստան և Հայաստան-Դանիա մրցավեճերում:

Ամռանը Հովսեփյանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկ»-ում, որի կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին երկու փուլերին: 2014/15 մրցաշրջանում նա ելույթներ էր ունենում Դոնեցկի «Մետալուրգ»-ում, որն այժմ գոյություն չունի և միավորվել է Դնեպրոձերժինսկի «Ստալ»-ի հետ:

Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում «Ստալ»-ը 6 տուրերից հետո վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am