Իսլամիստները Թուրքիայում ոստիկանի են սպանել

Armenpress 09:57, 2 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի տարածքում ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքից կրակոցներ են արձակվել թուրքական սահմանամերձ Քիլիս քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Կրակոցների հետևանքով զոհվել է ծառայության մեջ գտնվող մեկ թուրք ոստիկան: Թուրք ոստիկաններից մեկն անհետացել է: Սոցիալական մեդիաներում ԻԼԻՊ-ին հարող շրջանակները հայտնել են, որ ոստիկանն առևանգվել է իսլամիստների կողմից, մինչդեռ թուրքական կողմը հերքել է առևանգելու վարկածը և միայն նշում է, որ ոստիկանը կորած է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am