Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկել երեք քաղաքացու

Armenpress 19:02, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից 3 քաղաքացիների է բերման ենթարկել հասարակական կարգը խախտելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բերման ենթարկվածների մեջ է նաև «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Ոստիկանությունը նրանց բերման ենթարկեց այն պահին, երբ կրկին փորձում էին փակել փողոցը: Ոստիկանությունը շարունակում է վերահսկել իրավիճակը Բաղրամյան պողոտայում:

Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները ոստիկանությանը կես ժամ ժամանակ են տվել բերման ենթարկվածներին ազատ արձակելու համար, հակառակ դեպքում սպառնում են փակել փողոցը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am