Պյոտր Շվիտալսկին նշանակվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար

Armenpress 16:33, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կատարել է մի շարք բարձրաստիճան եվրոպացի դիվանագետների նշանակումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Արտաքին գործերի եվրոպական ծառայության պաշտոնական կայքը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան է նշանակվել Պյոտր Շվիտալսկին:

Բարձրաստիճան լեհ դիվանագետն աշխատում էր որպես Եվրոպայի խորհրդի քաղաքական ծրագրավորման վարչության ղեկավար, իսկ մինչ այդ եղել է Եվրոպայի խորհրդում Լեհաստանի մշտական ներկայացուցիչը:

2011թ-ի Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարն էր դեսպան Տրայան Հրիստեան: Մինչ այդ պատվիրակությունը ղեկավարում էր դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am