Արթուր Թորոյանը հեռացել է «Բանանց»-ից

Armenpress 15:39, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխադարձ համաձայնությամբ խզվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի և թիմի 23-ամյա դարպասապահ Արթուր Թորոյանի միջև պայմանագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Վերջին չորս մրցաշրջանները «Բանանց»-ի գլխավոր թիմում անցկացրած դարպասապահը որոշում է կայացրել մշտական բնակության մեկնել Ֆրանսիա:

Արթուր Թորոյանը «Բանանց»-ի կազմում մասնակցել է 85 հանդիպման, դարձել Հայաստանի չեմպիոն և փոխչեմպիոն:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արթուր Թորոյանին ակումբում անցկացրած ժամանակահատվածի համար և ամենայն բարիք է մաղթում իր նոր կյանքում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am