Ադրբեջանում այս տարի օձի խայթոցի 76 դեպք է գրանցվել

Armenpress 15:32, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում մայիս-օգոստոսին օձի խայթոցի  արդյունքում 76 հոգի է դիմել կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանության բաժանմունք: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, modern.az լրատվական կայքին հայտնել է թունաբանության բաժանմունքի ղեկավար, Ադրբեջանի գլխավոր թունաբան Ազեր Մաքսուդեվը:

 «Օձի խայթոցներից տուժել են տարբեր տարիքային խմբի քաղաքացիներ: Երկու երեխա թունավորվել է գյուրզայի խայթոցից: Կարիճի խայթոցից ավելի տուժել են մեծահասկաները: Մահվան դեպքեր չեն գրանցվել»,-ասել է նա:

 Ազեր Մաքսուդովի խոսքով, օգոստոսին օձի խայթոցով թունաբանության բաժին է դիմել 9 հոգի, կարիճի խայթոցով` 6, սեւ որդի խայթոցով` 2 հոգի, մահվան դեպք չի գրանցվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am