Ուկրաինայից ՀՀ տեղափոխված մեր հայրենակիցները կենսաթոշակ կստանան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով

Armenpress 19:43, 31 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետ կապված Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած անձանց սոցիալական իրավունքներն ապահովելու նպատակով կառավարավությունն ընդունել է համապատասխան որոշում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` կլառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ վերջիններիս կենսաթոշակ, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կնշանակվի և կվճարվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվի առնելով սույն որոշման դրույթները: Մասնավորապես, որոշ դեպքերում համապատասխան փաստաթղթերը չեն պահանջվի:

Սոցիալական ոլորտին վերաբերող մեկ այլ որոշմամբ` 2016 թվականը Հայաստանում հայտարարվեց հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի: Կառավարությունը հավանություն տվեց նաև այդ կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների ցանկին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am