Կյանքից հեռացել է Վահագն Հովնանյանը

Armenpress 17:17, 31 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 83-րդ տարում մահացել է հայ մեծանուն բարերար, սփյուռքահայ գործիչ Վահագն Հովնանյանը: Հովնանյանի ընտանիքի անդամներն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին այս լուրը: Մահվան եւ հուղարկավորության անցկացման հետ կապված այլ մանրամասներ ընտանիքի անդամներն առայժմ չեն հրապարակել: Հայտնի է միայն, որ գործարարը վերջին շրջանում տառապում էր քաղցկեղով: 

Հայաստանի անկախության տարիներին տեղափոխվելով հայրենիք` նա բիզնես ոլորտում մեծածավալ գործունեություն է ծավալել, իսկ նրա բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են եղել հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը:

1998-ից Երևանում նրա հովանավորչությամբ կառուցվել է «Վահագնի» թաղամասը: Նրա հովանավորությամբ մայրաքաղաքում կառուցվել է նաև Սուրբ Աննա եկեղեցին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am