ՀՀ-ում առաջին կիսամյակում արձանագրվել է ՀՆԱ-ի 4,4 տոկոս աճ. ՀՀ վարչապետ

Armenpress 15:26, 31 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային վիճակագրական ծառայության այսօր  հրապարակված տվյալների համաձայն՝  այս տարվա առաջին կիսմայակում ՀՀ-ում արձանագրվել է 4,4 տոկոս տնտեսական աճ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Առաջին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների,  ունեցել ենք  ՀՆԱ-ի 2,5 տոկոս տնտեսական աճ, իսկ երկրորդ եռամսյակում 5,1 տոկոս տնտեսական աճ, արդյունքում ունենք շուրջ 4,4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ: Արտերկրից եկող տրասնֆերտենրի էական նվազման պարագայում, հատկապես կարևորովում է գյուղատնտեսական ոլորտում արձանագրված աճը, որը լրջորեն մեղմում է արտաքին գործոններով պայմանավորված մեր քաղաքացիների գնողունակության կորուստը, ինչպես նաև մեր արտահանման բազմազանությունը: Մենք այսօր ավելի շատ ենք արտահանում տարբեր երկրներ»,- ասաց Աբրահամյանը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը հանձնարարեց տնտեսության ոլորտի գերատեսչություններին հանրությանը մանարամսն ներկայացնել կիսամյակի տնտեսական արդյուքները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am