Գրող Ֆրեդերիկ Ֆորսայթն ավելի քան 20 տարի եղել Է Մեծ Բրիտանիայի հետախուզության գործակալը

Armenpress 11:33, 31 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրտեսական վեպերի բրիտանացի ամենահայտնի հեղինակներից մեկը՝ Ֆրեդերիկ Ֆորսայթը, խոստովանել Է, որ ավելի քան 20 տարի եղել Է Մեծ Բրիտանիայի Մի-6 արտաքին հետախուզության ծառայության գործակալը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Շնագայլի օրվա» (1971) եւ «Պատերազմի շների» (1974) հեղինակը պատմել Է իր The Outsider: My Life ինքնակենսագրական գրքում:  

77-ամյա գրողի խոսքով՝ իրեն հավաքագրել Է Մի-6-ի սպաներից մեկը, երբ ինքն զբաղված Էր Նիգերիայի հարավ - արեւելքում Բիաֆրա չճանաչված պետության անկախության պատերազմի մարտական գործողությունների լուսաբանման աշխատանքով, պատերազմ, որը տեւեց 1967 թվականից մինչեւ 1970 թվականը: «Այդ պատերազմի վերջին տարում ես ինչպես լրագրողական ռեպորտաժներ Էի ուղակում զանգվածային լրատվամիջոցներ, այնպես Էլ այլ նյութեր՝ իմ նոր ընկերոջ համար»,- օգոստոսի 30-ին հայտնել Է Ֆորսայթն իր ինքնակենսագրության լույսընծայման առնչությանբ BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային տված հարցազրույցի ժամանակ:   

«Բիաֆրայի պատմությունը» (1969) դարձել Է Ֆորսայթի առաջին գիրքը, բայց ընթերցողներից ոչ ոք չի ենթադրել, որ պատմության հիմքում ընկած Է հետախուզական կառույցներում հեղինակի աշխատանքի անձնական փորձը: «Շնագայլի օրը» նրան մեծ հռչակ եւ փողեր բերեց, բայց, չնայած դրան, գրողը դեռ երկար տարիներ շարունակում Էր գաղտնի հաղորդագրություններ ուղարկել Մի-6, այդ թվում՝ Ռոդեզիայից (ներկայիս Զիմբաբվեի տարածք), Հարավաֆրիկյան Հանրապետությունից եւ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից:

Հայտնի Է, որ Ֆորսայթը Reuters գործակալության թղթակից Է աշխատել Բեռլինում, Փարիզում եւ Պրահայում: Եվ միայն այժմ Է հայտնի դարձել, որ դա եղել Է քողարկված աշխատանք: Ըստ որում գրողը հավատացնում Է, որ երբեք իրեն ոչինչ չեն վճարել բրիտանական հետախուզության համար աշխատանքի դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` DPA



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am