Սաուդյան Արաբիայի ռազմական օդուժը հարվածներ է հասցրել Եմենի հյուսիսում գտնվող գործարանին

Armenpress 13:16, 30 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական կոալիցիայի ռազմական օդուժը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հարվածներ է հասցրել Եմենի հյուսիսում գտնվող գործարանին, ինչի հետևանքով ամենաքիչը 30 խաղաղ բնակիչ է զոհվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը` հիմնվելով տեղի բնակիչների խոսքերի վրա:

Եմենի իշխանությունների և «Անսար Ալլա» խմբավորման շիա ապստամբների միջև բախումներն սկսվել են մեկ տարի առաջ: Հունվարին ապստամբները գրավեցին մայրաքաղաք Սանան, որից հետո նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին փախուստի դիմեց Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին, երբ շիաները մտան Ադեն, նա հեռացավ երկրից: Նախագահի խնդրանքով, մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում սկսեց իրականացնել «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am