Պորոշենկոն վստահ է, որ բնակչությունն աջակցում է Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումների գործընթացին

Armenpress 17:53, 29 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում իշխանության ապակենտրոնացման վերաբերյալ սահմանադրական փոփոխություններին աջակցում է երկրի բնակչութփյան 78 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍ-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն տարածքային համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Սոցիալական հարցումների համաձայն` բնակչության 78 տոկոսը կողմ է իշխանության ապակենտրոնացմանը, աջակցում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին»,- ասել է երկրի նախագահը:

Նա նաև նշել է, որ սահմանադրական բարեփոխումներին աջակցություն են հայտնել Արևմուտքի քաղաքական առաջնորդները: «Պրոուկրաինական կոալիցիան աջակցում է Ուկրաինային մինսկյան պայմանավորվածությունների հարցում և ողջունում է իշխանության ապակենտրոնացման մասով սահմանադրական բարեփոխումները»,- ասել է Պորոշենկոն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am