Գավառում օգոստոսին գրանցված տեղումները գերազանցել են ամսական միջին նորման

Armenpress 15:18, 29 Օգոստոս, 2015

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում օգոստոսի վերջին տասնօրյակում գրանցված տեղումները եղել են ոչ միայն առատ, այլև գերազանցել են ամսական միջին նորման: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրոմետ» ծառայության Գավառի օդերեւութաբանական կայանի պետ Աշոտ Մակարյանը, Գավառի տարածքում օգոստոսի վերջին տասնօրյակում, մոտ ութսուն օր տեւած չոր ու շոգ ամառվանից հետո, տեղումները կազմել են 28 միլիմետր:»Սա օգոստոսի ամսական միջին նորման  մի քանի սանտիմետրով գերազանցող թիվ է, նույնիսկ տասնամյակների կտրվածքով, իսկ հողի մեջ արդեն առկա է բույսերի համար բավարար խոնավություն»,-նշեց օդեւրեւութաբանական կայանի պետը:

 Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am