Թբիլիսիում Հայաստանի քաղաքացիներ են բերման ենթարկվել թմրանյութ պահելու և օգտագործելու մեղադրանքով

Armenpress 14:44, 29 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում թմրանյութ անօրինական պահելու և օգտագործելու մեջ մեղադրվող երկու Հայաստանի քաղաքացիներ են բերման ենթարկվել:

1976թ-ին ծնված Գառնիկ Կ.-ի անձնական խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 0.007788 գրամ բուպրենորֆին տեսակի թմրանյութ, իսկ Գագիկ Գ.-ի մոտ` 0.05 գրամ մետադոն տեսակի թմրանյութ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Gruzia online-ը, Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով նարկոլոգիական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի քաղաքացիները մետադոն տեսակի թմրանյութ են օգտագործել: Ապօրինի թմրանյութեր պահելու և օգտագործելու դեպքով նախաքննություն է ընթանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am