Grexit բառը տեղ Է գտել Օքսֆորդի առցանց բառարանի նոր հրատարակության մեջ

Armenpress 17:36, 28 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օքսֆորդի անգլերեն լեզվի առցանց բառարանը (OxfordDictionaries.com) կազմողները հրատարակության հերթական եռամսյակային համալրման ընթացքում դրանում ընդգրկել են նոր արտահայտություններ, որոնց թվում Grexit տերմինն Է, ինչը նշանակում Է Հունաստանի հնարավոր դուրս գալը եվրոգոտուց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Բառարանում հայտնվել Է նաեւ hangry տերմինը, որը կազմվել Է angry («չար») եւ hungry («քաղցած») բառերից. այն նկարագրում Է քաղցով պայմանավորված վատ տրամադրությունը: Մյուս համալրումների թվում Է manspreading բառը, որը ձեւավորվել Է man՝ «մարդ» եւ spreading բառերից, որը նշանակում Է «ձգվել» եւ նկարագրում Է այն մարդուն, որը ոտքերը երկարել Է եւ հավելյալ տարածություն զբաղեցրել հասարակական տրանսպորտում, ինչպես նաեւ butt-dialing-ը՝ butt` «հետույք» եւ dialing (համարների հավաքածու) բառերի համադրությունից, որը նշանակում Է համարի ակամա հավաքում հետեւի գրպանում դրված շարժական հեռախոսի վրա: 

Բառարանում նաեւ ընդգրկված են հետեւյալ արտահայտությունները՝ wine o'clock and beer o'clock-ը` հարմար ժամանակ՝ սպիրտային խմիչքներ ըմպելու համար, fangirl-ը՝ աղջիկ, որի մոտ դիտվում Է որեւիցե բանից կախվածություն, Ragequit-ը, որը ձեւավորվել Է Rage համակարգչային խաղի անվանումից ու quit «հեռանալ» բառից եւ նշանակում Է կտրուկ հրաժարում տեսախաղերից, ինչպես նաեւ YouTuber-ը՝ YouTube տեսահոսթինգի ակտիվ օգտատեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am