Պակիստանը միջուկային զենքի ծավալով կարող Է դառնալ աշխարհում երրորդ երկիրը

Armenpress 11:26, 28 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանը տասը տարվա ընթացքում կարող Է իր միջուկային զինանոցի մեծությամբ դառնալ աշխարհում երրորդ տերությունն ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ամերիկացի վերլուծաբանների զեկույցում, որը պատրաստվել Է Քառնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամի համար:  

Փորձագետների կարծիքով՝ այս հեռանկարն իրական Է, եթե Պակիստանը պահպանի տարեկան մինչեւ 20 միջուկային մարտագլխիկի արտադրության տեմպերը: Ներկայում Պակիստանի միջուկային զինանոցն աշխարհում վեցերորդն Է ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից եւ Մեծ Բրիտանիայից հետո:    

Պակիստանը միջուկային տերությունների ակումբին Է միացել 1998 թվականին՝ այն բանից մի քանի շաբաթ անց, երբ իր ատոմային զենքի փորձարկումը կատարեց Հնդկաստանը՝ Իսլամաբադի տարածաշրջանային գլխավոր ախոյանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am