ՌԴ-ի տարաձայնությունն ԱՄՆ-ի հետ որևէ կերպ չի ազդի ԼՂ խնդրի կարգավորման աշխատանքների վրա. ՌԴ ԱԳՆ

Armenpress 18:19, 27 Օգոստոս, 2015

ՄՈՍԿՎԱ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Արևմուտքի տարաձայնությունները չպետք է ազդեցություն ունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքն, օգոստոսի 27-ին տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:  

«Հույս ունենք, որ Ռուսաստանի տարաձայնությունը որևէ երկրի հետ, որը ծագում է ոչ մեր մեղքով, չի ազդի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վրա, որում, մասնավորապես, ընդգրկված են նաև ՌԴ-ն և ԱՄՆ-ը»,- ասել է Զախարովան` ավելացնելով, որ ՌԴ կողմից որևէ հարց կամ խնդիր չի կարող լինել:

«Մենք այդ ֆորմատի մասնակիցն ենք և շատ պատասխանատու կերպով ենք վերաբերվում մեր պարտականություններին: Հասկանում ենք, թե այդ խմբի օրակարգում որքան լուրջ թեմա է»,- ասել է Զախարովան:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am