Աֆղանստանի բանակը ամսական 4 հազար զինվոր Է կորցնում. ԱՄՆ-ի գեներալ

Armenpress 13:47, 5 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի զինված ուժերը (ԶՈւ) յուրաքանչյուր ամիս շուրջ 4 հազար զինվոր են կորցնում, ընդ որում նրանց մեծամասնությունը համալրում Է դասալիքների շարքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Աֆղանստանի անվտանգության աջակցման միջազգային ուժերի հրամանատար գեներալ Ջոն Քեմփբելը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտում:

«Աֆղանստանի զինված ուժերն ամսական կորցնում են մոտավորապես 4 հազար զինվորների,-նշել Է նա:- Շատերը կարող են մտածել, որ այդ կորուստների մեծ մասը կապված Է բախումների ընթացքում զոհվածների հետ: Մինչդեռ ամենատարածված պատճառն այն Է, որ մարդիկ դասալքում են»:

Գեներալի խոսքով՝ դասալիքների թվում կան մարտիկներ, որոնց ուսուցմամբ զբաղվել են ամերիկացի հրահանգիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am