Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնելու են տասը թեկնածուներ

Armenpress 13:28, 5 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնելու են տասը թեկնածուներ, ոորոնք օգոստոսի 6-ին կանցկացնեն առաջին բանավեճերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ամերիկյան Fox News հեռուստաալիքին:

Պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուների թվում, ովքեր հասարակական կարծիքի հարցման արդյունքներով ստացել են բնակչության առավել մեծ աջակցությունը, առաջադրվել են միլիարդատեր Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, Վիսկոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերը, սենատորներ Թեդ Քրուզը, Ռենդ Փոլը եւ Մարկո Ռուբիոն, նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը, Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին եւ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը:

Հեռուստաբանավեճերը կհեռարձակվեն ուղիղ եթերով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am