Նաիրիտցիների չվճարված աշխատավարձ այլևս չկա

Armenpress 16:18, 4 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նաիրիտ»-ի աշխատակիցիների չվճարված աշխատավարձ այլևս չկա: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մարել է նաև «Նաիրիտ» գործարանի շուրջ 600 աշխատակցի արշխատավարձի պարտքը, ովքեր դեռ չէին  ստացել իրենց գումարները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից` ընդգծելով, որ եթե դեռ չի նստել նրանցից մի մասի հաշվին, ապա անպայման կնստի:

Գործարանի մամուլի ծառայության նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ ֆեյսբուքյան  էջում գրել է. «Ժողովուրդ ջան, հենց նոր խոսել եմ բանկի հետ. ArCa համակարգը գումարը հաշիվներին է փոխանցում օրվա մեջ երկու անգամ՝ ժամը 1-ի և 5-ին: Գումարի մի մասն արդեն փոխանցվել է, մյուս մասը ևս կփոխանցվի երեկոյան: Դիմանանք այս ամենատանջալի մի քանի ժամը ևս՝ օրվա ավարտը, հուսանք, հանգստություն կբերի...»:

Կառավարությունն արդեն մարել է 1800 աշխատողի աշխատավարձի պարտքը: Հուլիսի 30-ին կառավարության նիստում ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ առաջիկա մեկ-երկու օրերին կառավարությունը կմարի բոլոր աշխատողների աշխատավարձերի պարտքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am