Վայոց ձորում օձի խայթոցից 47-ամյա քաղաքացի է թունավորվել
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Հ. Գ.-ն օգոստոսի 4-ին` ժամը 09.50-ին, օձի խայթոցից թունավորմամբ տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ