ՃՇԳՐՏՎԱԾ/ ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանը ստացել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարան ստացել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հայցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Հյուսիսկովկասյան շրջանի զինվորական դատարանի մամուլի խոսնակ Ալյոնա Կատկալոն հայտնել է, որ Երեւանում տեղակայված ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանը ստացել է շարքային Վալերի Պերմյակովի վերաբերյալ քրեական գործը: «Մոտ ապագայում տեղի կունենա դատավարությունը, որի ընթացքում կորոշվի արդյոք կերկարացվի մեղադրյալի կալանքի ժամկետը թե ոչ: Միաժամանակ, մոտ ապագայում կսկվի արդեն գործով առաջին դատավարությունը»,- ասել է Կատկալոն:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա էհասելհրազենայինվնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝Սերյոժա ԱրմենիԱվետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվելէ բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական,դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերելեն հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայիհրամանատարությանը: Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներըբավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայիթիվ N զորամասիզինծառայող ՎալերիՊերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում էկայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպեսմեղադրյալ ներգրավելու մասին: