Ջորջ Սորոսի հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում

Armenpress 20:52, 3 Օգոստոս, 2015

ՄՈՍԿՎԱ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ֆինանսիստ, բարեգործ Ջորջ Սորոսի ստեղծած բարեգործական հիմնադրամը կդադարեցնի իր գործունեությունը Ռուսաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Newsru.com-ը, պատճառն այն է, որ հիմնադրամը կարող է հայտնվել «Ոչ ցանկալի միջազգային ՀԿ-ներ»-ի ցանկում:

«Քաղաքացիական աջակցություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սվետլաննա Գաննուշկինան հայտարարել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ միջազգային կազմակերպությունները լքում են ՌԴ-ն: ՌԴ հասարակական խորհրդի կազմած «հայրենասիրական ստոպ-ցանկ»-ի պատճառով իր գործունեությունը դադարեցրել է նաեւ ամերիկյան «Մակարտուր» բարեգործական հիմնադրամը:  «Ես մտավախություն ունեմ, որ Սորոսի հիմնադրամը նույնպես կհեռանա Ռուսաստանից»,- ասել է իրավապաշտպանը` հավելելով, որ հիմնադրամն արդեն դադարեցրել է ռուսական ՀԿ-ներին տրամադրվելիք գրանտների տրամադրումը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am